Արգենտինայի կենտրոնական հատվածում գտնվող Սանտա-Ֆե նահանգում ճակատային մասով իրար են բախվել միկրոավտոբուսն ու ամենագնացը, որի հետեւանքով 10 մարդ է զոհվել, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 27-ին, առավոտյան ժամը 7:30-ին, Պոսսո-Բորադո ավանի տարածքում:

Ոստիկանության տվայլներով՝ զոհերի շարքում 7-ը ուսուցիչներ են, որոնք աշխատանքի էին շտապում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ոստիկանության նախնական վարկածով՝ վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել. դեպքի պահին ճանապարհին ուժեղ մառախուղ է եղել: