Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները պետք է կառուցվեն երկու տրամաբանություններից մեկն ու մեկի վրա. Կամ վստահություն կամ փոխադարձ շահեր: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, Երեւանում, հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը՝ հանդես գալով Հայաստանի քաղաքագետների միությունում:
«Հենց որ դուք միացնում եք փոխադարձ շահերի տրամաբանությունը, մոռացեք վստահության մասին: Կապիտալիզմը հենց դրանով էլ սարսափելի է: Ձեզ հետաքրքրում է միայն ռուսներից ավելի շատ ստանալը, դուք խոսում եք գազի մասին: Բայց Ռուսաստանին հետաքրքրում է նույնը, ուստի նա զենք է վաճառում Ադրբեջանին: Փոխադարձ շահերի տրամաբանությունը վստահության տրամաբանությամբ փոխելու համար պետք է վերադառնալ նրան, ինչը վստահություն է առաջացնում: Հայաստանը Ռուսաստանի հետ գազից ու զենքից խոսելուց բացի այլ խոսալու թեմաներ էլ ուներ, բայց այդ ժամանակներն անցել են: Եթե այդ խոսակցությունը վերականգնվի, այդ ժամանակ Հայաստանը Ռուսաստանի համար «մերոնքական» կդառնա եւ անբնական կհամարվի այլ կողմի զենքի վաճառքը»,-հայտարարել է Կուրղինյանը:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին աջակցելուն,մենք բոլորս տեղեկացված մարդիկ ենք, ուստի պետք չի ասել, որ ռուսների լուման չկա: Ավելին չեմ ասի: Ինձ լսողը լսեց»,-հայտարարել է նա:




























