Ճապոնիայի ափերի մոտ օվկիանոսն է ընկել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կործանիչը: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 28-ի վաղ առավոտյան: F-15 կործանիչը ծովն է ընկել Օկինավա կղզուց 115 կմ արեւելք ընկած հատվածում:

Կործանիչի օդաչուին հաջողվել է դուրս նետվել, նա ջուրն է ընկել եւ կապ հաստատել փրկարարների հետ, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով AP-ին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ճապոնական ռազմաօդային ուժերի փրկարարներն օդաչուին ծովից դուրս են բերել:

Ընկած կործանիչը դուրս էր եկել Օկինավա կղզու Քադեն քաղաքի մոտ գտնվող ամերիկյան ռազմակայանից: Պատահարի պատճառը դեռ պարզ չէ: