«Թալիբան» շարժումը դատապարտել է մայիսի 25-ին Քաբուլում 10 հազար անվճար վարդագույն փուչիկներ բաժանելը: 

«Դա վարդագույն փուչիկների՞ շոու էր, թե՞ կարճ կիսաշրջազգեստների» վերնագրով հոդվածը հրապարակվել է «Թալիբանի» պաշտոնական կայքում: Հոդվածում ասվում է, որ փուչիկների բաժանելը կազմակերպել էր Արեւմուտքը` իր արժեքներն աֆղանցի երիտասարդների մեջ սերմանելու համար: Քաբուլի փողոցներոմ փուչիկները բաժանող կամավորները հագել էին «արեւմտյան ոճի» հագուստներ, շատ աղջիկները նույնիսկ կարճ կիսաշրջազգեստներով էին: «Նրանք զբոսնում էին Քաբուլով` մտադրվելով  խորտակել հիջաբի մշակույթը», - եզրակացնում է հոդվածի հեղինակը, գրում է  lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ին:

Մայիսի 25-ի առավոտյան Քաբուլում 100 կամավորներ 10 հազար վարդագույն փուչիկներ էին բաժանել փողոցների անցորդներին: Ակցիան կազմակերպել էր ամերիկացի նկարիչ  Յազման Արբոլեդը` «We Believe In Balloons» ծրագրի շրջանակում: