Կանադայի Տորոնտո քաղաքի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարած, սակայն դեռ կանգ չառած շարժվող օդանավից ուղեւոր է ցատկել: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ֆիոնա Տիվիերժը: 

Sunwing ավիաընկերության Կուբայից ժամանած օդանավն արդեն մոտենում էր  կայանատեղին, երբ հանկարծ օդանավի վթարային դռներից մեկը բացվել է, եւ ուղեւոր է ցատկել: Բարեբախտաբար, ուղեւորը չի տուժել:

Օրինազանցին ոստիկանությանն են հանձնել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ցատկողը Տորոնտոյի 32-ամյա բնակիչ է եղել, որը հոգեկան  խանգարում ունի: Նրան անմիջապես տեղի հիվանդանոց  են տեղափոխել: