Մայիսի 28-ի գիշերը Նյու Յորքի ոստիկանությունն արգելափակել է Բրուքլինի կամուրջի երթեւեկությունը, երբ դրա վրա հայտնաբերվել է չգրանցված համարանիշներով կասկածելի մեքենա: 

Կամրջի վրա երթեւեկությունը երկու ուղղությամբ էլ դադարեցվել է, որից հետո մեքենային է մոտեցել ականազերծողների խումբը: Ըստ տեղի լրատվամիջոցների`  կամրջի վրա երկու կողմից  էլ  խցանումներ են գոյացել, հաղորդում  է «ՌԻԱ Նովոստին»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Բրուքլինի կամրջի վրա թողած «Դոջ» մեքենայում ոստիկանությունը պայթուցիկ չի հայտնաբերել: Ականազերծողներին պահանջվել է մեկ ժամ մեքենայի անվտանգ լինելու հարցում հավաստիանալու համար:  Ներկայումս կամրջի երթեւեկությունը  վերականգնվել է:

Բրուքլինի կամուրջն ԱՄՆ-ի ամենահին կամուրջներից  մեկն է, այն անցյալ շաբաթ նշել է իր 130-ամյակը: