Մալայզիայի Կալիմանտան կղզու Ռաջանգ գետում լաստանավը բախվել է քարերին եւ շրջվել: Շուրջ հարյուր մարդ համարվում են անհետ կորած:

«Ռիա Նովոստին», վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին, հայտնում է, որ միայն 74 ուղեւորի համար նախատեսված լաստանավում հարյուրից ավելի մարդ է եղել, որոնք տեղական տոնը նշելու էին ուղեւորվում: 560-կմ-անոց գետի քարքարոտ հատվածներից մեկում նավը բախվել է քարերին եւ սուզվել: Զոհերի մասին տեղեկություն դեռ չկա, ուղեւորների մի մասն ինքնուրույն կարողացել է դուրս գալ գետից, սակայն ըստ որոշ գնահատականների, շրջված շոգենավում  կարող էին մնացած լինել մինչեւ 30 մարդ: