Ղազախստանում 25-ամյա տղամարդուն աղյուսներով եւ փայտերով ծեծելով սպանել են հարսանիքից մեկ օր առաջ: Սպանությունը խոստովանել են նրա ընկերները, որոնց հետ վերջինս նշում էր տղաների հավաքույթը:
Փեսացուն հրաժարվել է խմել ընկերների հետ, ինչից հետո ընկերները դաժանաբար ծեծել են եւ շարունակել իրենց կերուխումը: կասկածյալներին գտել են նրանցից մեկի տանը, հարբած քնած, իսկ հագուստներն արյունոտ:
Հայտնի է, որ հավաքույթին հինգ մարդ է մասնակցել, որոնցից երկուսը խոստովանել են արարքը: Ներկայումս նրանց ձերբակալել են:
Հավաքույթը տեղի է ունեցել փեսացուի տանը: Ծեծված տղամարդուն գտել են հարեւանները, որոնք լսել են աղաղակները: Նրան տեղափոխել են գյուղի հիվանդանոց, սակայն հերթապահ բժիշկը հրաժարվել է ստուգել նրան: Երկու ժամից տղամարդը մահացել է: Փեսացուի հարազատները պահանջել են պատասխանատվության ենթարկել բժշկին:




























