Չեխական Գավիրժով քաղաքում հանցագործ է հայտնվել, որը «գազային հարձակումներ» է իրականացնում ռեստորանների այցելուների դեմ: Չարագործը հաստատության ներսում յուղաթթու է լցնում, ինչից հետո այցելուները ստիպված են փախուստի դիմել: Հանցագործի գործողություններից արդեն տուժել են երկու ռեստորաններ, հաղորդումէ Չեխական ռադիոն:
«Անհայտ անձը գալիս է ռեստորաններ եւ լցնում յուղաթթուն: Այնքան տհաճ եւ զզվելի հոտ է գալիս, որ մարդիկ լքում են տարածքը»,- ասվումէ հաղորդագրության մեջ:
Ռեստորանատերերը ստիպված են լինում մի քանի ժամ փակել հաստատությւոնները եւ օդափոխել: Տեսախցիկները արձանագրել են 30-ից 40 տարեկան տղամարդու: Ոստիկանությունը կարծում է, որ ռեստորանների դեմ հարձակումների ետեւում կանգնած են մրցակիցները:




























