Ուկրաինայի Գերագույն ռադայի «ՈՒԴԱՌ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր  Սերգեյ Կապլինը վարչապետ Նիկոլայ Ազարովի դեմ հայց  է ներկայացրել ապօրինի անգործության համար, հայտնում է «ՈՒԴԱՌ»-ի մամուլի ծառայությունը:

Ըստ մամուլի ծառայության տվյալների` Ազարովը չի պատասխանել Կապլինի պատգամավորական դիմումին, որը վերաբերում էր կառավարության քարտուղարության կադրերի ապահովման բաժնի տնօրեն Յուրի Եվտեեւի գործունեությանը:

Պատգամավորը պահանջել է ստուգել Եֆտեեւի կողմից Կիեւի  մերձակա գյուղի բնակիչների նկատմամբ զենք կիրառելու փաստը: Ըստ Կապլինի` միջադեպը տեղի էր ունեցել, երբ գյուղացիները փորձել էին վերադարձնել պաշտոնյայի կողմից զավթած տարածքը: 

Օրենքով Ազարովը պետք է գրավոր պատասխաներ դիմումին տասը օրվա ընթացքում, սակայն «ՈՒԴԱՌ»-ում պնդում են, որ արդեն երկու ամիս է անցել, իսկ պատասխան դեռ չկա: