Ղրղըզստանում ձերբակալել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին մանկապղծության մեղադրանքով: Այդ մասին հայտնել է Ներքին գործերի նախարար Աբդուլդա Սուրանչիեւը:
Ելույթ ունենալով սոցիալական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նիստում` գերատեսչության ղեկավարը հայտնել է ձերբակալվածի անունը` Էլմուրզա Ժուսուպալիեւ: Քննության տվյալներով, նա վերջին երկու տարիներին բռնաբարել է ոմն դեռահասի, իսկ բոլոր գործողությունները տեղի են ունեցել բաղնիքում: Ըստ նախարարի` գործի հանգամանքներն առաջիկայում հայտնի կդառնան հանրությանը: ՆԳ նախարարը նշել է, թե ձերբակալված Ժուսուպալիեւը համագործակցում էր «Ազատտիկ» (Ազատություն) ռադիոկայանի հետ:
«Ազատտիկ Մեդիա»-ի տնօրեն Սուլթան Ժումագուլովը հերքել է տեղեկությունը` նշելով, որ Ժուսուպալիեւն աշխատում է ուզբեկական ծառայության` «Օզոդլիկի» համար:




























