Գերմանիայում սկանդալ է հասունանում խոշորագույն կուսակցություններից մեկի` «կանաչների» կուսակցուըթյան դեմ: Նրանց մեղադրել են մանկապղծության քարոզի մեջ:
Ինչպես գրում է Deutsche Welle-ն, «կանաչները» հաճախ ամբիոն են տրամադրել մանկապիղծներին, որոնք բեմ են դուրս բերել 6-ամյա երեխաների եւ վանկարկել «Սերը հայրիկի հետ հրաշալի է»: Ճիշտ է` այդ ամենը տեղի է ունեցել 1980-ականների սկզբին: Սակայն ընտրությունների նախօրեին լրագրողները փորձել են հայտնաբերել հնարավորինս ավելի շատ «կմախքներ քաղաքական գլխավոր խաղացողների պահարաններում»:
Իսկապես, 1970-ականների վերջին Եվրախորհրդարանի ներկայիս անդամ եւ «կանաչների» առաջնորդներից Դանիել Կոն-Բենդիտը հանդես էր գալիս մանկապղծության օրինականացման օգտին եւ անգամ դրան առանձին գլուխ է նվիրել իր «Մեծ շուկա» գրքում: Նա պնդում է, թե այդ ամենը իր երեւակայության արդյունքն էր եւ կյանքում որեւէ երեխայի չի գայթակղել, հայտնում է Վեստի.ru-ն:




























