Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահները Բիշքեկում մայիսի 28-ին կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում քննարկել են երկաթուղու կառուցման հնարավորության հարցը, հայտնել է ՀԱՊԿ-ի ղեկավար Նիկոլայ Բորդյուժան:

«Քննարկվել է Ռուսաստան-Ղազախստան-Ղրղըզստան-Տաջիկստան երկաթուղու կառուցման հնարավորության հարցը», - հայտնել է Բորդյուժան:

Ըստ նրա` այդ հարցն ուղղակիորեն չի վերաբերում ՀԱՊԿ խնդիրներին, սակայն, այնուամենայնիվ,  նախագահները պայմանավորվել են, որ  հանձնարարականներ կտան իրենց համապատասխան գերատեսչություններին, որպեսզի նրանք մշակեն այդ նախագծի նպատակահարմարության եւ տնտեսական ու ֆինանսական իրագործման հնարավորության հարցը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալով` չի բացառվում, որ նոր երկաթուղին կարող է ձգվել մինչեւ Աֆղանստան, Իրան եւ Թուրքմենստան: