Թիվ մեկ ահաբեկչի անձնական թիկնապահը հայտարարել է, թե «Ալ-Քաիդայի» առաջնորդը ամերիկյան հետեւակայիններիներխուժումից առաջ է ինքնասպան եղել: Ուսամա բեն լադենի կյանքի վերջին րոպեների մանրամասները հայտնել է «Եգիպտոսում իսլամական ջիհադ» կազմակերպության նախկին առաջնորդ Աբդուլ Ֆաթթահը:
Նա հայտնել է, թե բեն Լադենին չեն գնդակահարել ամերիկյան զինվորները, այլ նա ինքնապայթեցում է իրականացրել մահապարտի գոտու օգնությամբ, որ խուսափի ամերիկյան գերությունից:
«Բեն Լադենի թաղումը ծովում, որի մասին այդքան խոսում էին, կեղծիք է: Եւ Բարաք Օբաման էր ստում, երբ խոսում էր այդ մասին: Ճշմարտությունն այն է, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդը պայթեցրել է իրեն, եւ նրա դին կտորների է բաժանվել»,- ասել է Աբդուլ Ֆաթթահը, հաղորդում է Life News-ը:
Թիկնապահը պնդում է, թե բեն Լադենը մշտապես կրել է մահապարտի գոտին վերջին 10 տարիների ընթացքում: Ֆաթթահը կարծում է, թե ամերիկացիները պատրաստվում էին բեն Լադենին կենդանի վերցնել: Նրանց նույնիսկ հաջողվել է ոտքից վիրավորել բեն Լադենին, բայց ահաբեկիչը հաջորդ պահին գործի է դրել պայթուցիկ սարքը:




























