ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի «Դիսնեյլենդի» աղբարկղում «չոր» ռումբի (սառույցով լցրած պլաստմասե շիշ) պայթյունը խուճապ է ստեղծել այգու հարյուրավոր այցելուների շրջանում: Ոստիկանությունն արագ տարհանել է զբոսաշրջիկներին:
Արտակարգ դեպքից հետո խուճապահար այցելուները սկսել են այգուց դուրս վազել: Ականատեսները հայտնել են, որ պայթյունի որոտը շատ բարձր է եղել: Այդ ամենը կատարվել է տեղի ժամանակով ժ. 17:30-ին: Ոչ ոք չի տուժել: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: «Դիսնեյլենդի» տարածքը զննում են ականազերծողները, հայտնում է ՆՏՎ-ն` վկայակոչելով LA Times-ին:
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ արդեն երկու ժամ անց հանգստացողները կարողացել են վերադառնալ այգի:




























