«Ալ Կաիդան» Ալժիրում պատանդների առեւանգումը ղեկավարած ահաբեկիչ Մոխթար Բելմոխթարին իր շարքերից  հեռացրել է կարգուկանոնը բազմիցս խախտելու համար: Այս մասին նշված է Մալիում գրոհայինների կողմից նախկինում գրավված շենքից լրագրողների գտած նամակում:

«Ալ Կաիդայի» տարծաշրջանային ղեկավարության 14 անդամների կողմից ստորագրված նամակում Բելմոխթարը մեղադրվում է վերոնշյալ անձնաց հեռախոսազանգերին չպատասխանելու, կատարած ծախսերի մասին հաշվետվություն չներկայացնելու, հանդիպումները բաց թողնելու եւ հրամանները չկատարելու մեջ: Նամակի հեղինակները Բելմոխթարի հետ իրենց հարաբերություններն անվանում են «արնահոսող վերք», գրում է NEWSru.com-ը:

Քանի որ Բելմոխթարի պահվածքը սպառնում էր կազմակերպության գոյությանը եւ միասնականությանը, նրան հեռացրել են ահաբեկիչների շարքերից: Ի պատասխան Բելմոխթարը ստեղծել էր սեփական «Արյամբ ստորագրածը» խմբավորումը, ոը մի քանի խոշոր ահաբեկչություններ էր կազմակերպել, այդ թվում` Ալժիրում, հունվարի կեսերին: Այդ ժամանակ գրոհայինների հարձակման զոհ էին դարձել 37 պատանդներ` ութ երկրներից:

Ապրիլին Ալժիրի դատարանը հեռակա կարգով Բելմոխթարին դատապարտել էր մահապատժի: Ըստ լրատվամիջոցների` ահաբեկիչն իրեն պայթեցրել էր համախոհների հետ` «Ալ-Կաիդա` իսլամական Մահրիբա երկրների» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբդելհամիդ Աբու Զեյդի ոչնչացման լուրն ստանալուց հետո «հուսահատության գիրկն ընկնելով»: