ԱՄՆ-ում` Բոստոնից ոչ հեռու, քիմիկատներով գնացքը բեռնատարին բախվելուց հետո դուրս է եկել գծերից: Դժբախտ պատահարի հետեւանքով շրջվել է 15 վագոն, հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է հզոր պայթյուն, վնասվել են երկաթուղու հարեւանությամբ գտնվող մի քանի շենքեր:
Ծանր վնասվածքներ է ստացել բեռնատարի վարորդը, այլ տուժածների մասին չի հաղորդվում: Մերձակայքի բնակիչներին տեղի իշխանությունները խորհուրդ են տվել լքել դեպքի վայրը, հայտնում է «Նովայա պոլիտիկան»:
Պատահարից հետո սկսվել է շրջակա 20 թաղամասերից բնակիչների տարհանումը, քանի որ անմիջապես չէր հաջողվել պարզել, թե ինչպիսի բեռ էր վագոններում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Սակայն ավելի ուշ ոստիկանությունում հայտնել էին, որ գնացքի տեղափոխած քիմիական նյութերը թունավոր չեն եղել: Բալտիմորի շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ բնակիչների տարհանումը պարտադիր չէր: Դեպքի վայրում աշխատանքներն ավարտին են մոտենում, հայտնում է «Էքսպերտը»:
Ըստ որոշ տվյալների` գնացքը նատրիումի քլորիդ էր տեղափոխում:




























