Պակիստանի հյուսիս-աարեւմուտքում չորս մարդ զոհվել, եւս չորսը վնասվածքներ են ստացել ամերիկյան անօդաչու սարքի հարվածներից։ Մայիսի 29-ի առավոտյան սարքը Հյուսիսային Վազիրստանի՝ Աֆղանստանին սահմանակից Չաշմա բնակավայրի տարածքում երկու հրթիռ է արձակել։

AFP-ի տվյալով, ամերիկյան անօդաչու թռչող սարքերը շարունակում են տարածքում պտտվել անգամ հարձակումից հետո։ Զոհերի ինքնությունը դեռ չի ճշտվել։

Մայիսին Պակիստանի խորհրդարանական ընտրություններից հետո սա անօդաչու սարքերի հարձակման առաջին դեպքն է։Ընտրություններում հաղթանակած Նավազ Շարիֆը՝ Պակիստանի մահմեդականների լիգայի առաջնորդը, հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարձակումները խախտում են երկրի ինքնիշխանությունը, եւ Վաշինգտոնը պետք է լուրջ վերաբերվի Պակիստանի մտահոգությանը, հայտնում է «ՌԻԱ նովոստին»։