Հյուսիսային Կորեան հայտարարել է Հարավային Կորեայի հետ լիարժեք խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին, որը կփոխարինի 1953թ. ստորագրված «պատերազմին մնացուկ» հաշտության համաձայնագրին: Փհենյանը հայտարարել է «խաղաղության մշտական ռեժիմի» անցնելու պատրաստակամության մասին, գրում է rbc-ն:

«Նոդոն Սինմուն» թերթն ընդգծում է, որ եթե նման փաստաթուղթ ավելի վաղ ստորագրվեր, միջուկազերծման խնդիր ընդհանրապես չէր ծագի: Միաժամանակ, ԱՄՆ-ին ձեռնտու է հաշտությունը, որը թույլ կտա  «ուժով խեղդել ԿԺԴՀ-ին»:

Լրագրողների խոսքով՝ ավելի վաղ Վաշինգտոնի եւ Սեուլի  անցկացրած «Երիտասարդ արծիվ» զորավարժությունները հակասում էին փաստաթղթին եւ ստիպեցին Փհենյանին դուրս գալ համաձայնագրից:

Հեղինակները  60-ամյա հաշտությունը «անբնական» են անվանել, գրում է «Ինտերֆաքսը»: Երկու Կորեաները սահմանազատող փաստաթուղթը ստորագրվել էր 1953թ. հուլիսի  27-ին: