Հարավային Կորեայի Չհանվոն քաղաքի «Լոտո» հյուրանոցում գտել են Ռուսաստանի մի քաղաքացու մարմինը, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի Սախալինի մարզային քննչական վարչությունը:
52-ամյա ռուսաստանցին մահացել է հեմոռագիկ շոկից՝ պարանոցի, երակի շրջանում կտրող վնասվածքների հետեւանքով, ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ մահացածը 2011-ից բնակվում էր Հարավային Կորեայում:
Հեմոռագիկ շոկը զարգանում է մեծ քանակությամբ արյուն կորցնելուց: Տեղի ունեցածի պատճառները ճշտվում են, գրում է Polit.ru-ն:



























