Փարիզի շրջակայքում չեչենների ու ռումինացիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել՝ սարքավորումների, կենցաղային իրերի եւ սառը զենքի կիրառմամբ:

Զանգվածային կռվի պատճառը հողային վեճն է եղել: Դեպքը կատարվել է մայիսի 26-ի երեկոյան՝ Փարիզից 20 կմ հեռու գտնվող Էպին սյուր Օրժ վայրում: Ռումինացու համար զանգվածային կռիվը ողբերգական ավարտ է ունեցել. նա գլխին կացնի հարված է ստացել: Տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, հայտնում է Life News-ը:

Տեղի ոստիկանությունը քննում է  բախման պատճառները: Ենթադրվում է, կռվի  պատճառ է դարձել հողատարածքի գնման շուրջ ծագած վեճը, որը ցանկանում էին ձեռք բերել երկու կողմերն էլ: