Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգը, որը 2010թ. հայտարարել էր իր անվամբ հաղորդման փակման մասին, աշխատանքի է տեղավորվել ռուսական հեռուստատեսությունում: Ավելի ճիշտ՝ Russia Today հեռուստաալիքի ամերիկյան բաժնում: Կենդանի լեգենդ ձեռք գցած RT-ի ղեկավարության հաջողությունը գնահատել են բոլորը:
«Լարի Քինգը հեռուստաէկրաններ է վերադառնում. Նա վարելու է բացառիկ հարցազրույց-շոուներ RT ռուսական հեռուստաալիքով: Լարի Քինգի հաղորդումը RT America-ի եթեր դուրս կգա արդեն հունիսի սկզբին», - հայտնում է RT-ն:
«Շշմեցուցիչ հաջողություն: Դա Մարգոյի եւ մեր երկրի տեղեկատվական քաղաքականության ձեռքբերումն է» - հեռուստաալիքին եւ նրա գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին են շնորհավորում համացանցից օգտվողները: ««Կարո՞ղ էի ես՝ ոտաբոբիկ աղջնակս, 20 տարի առաջ պատկերացնել... շարքից է» - Twitter-ում մեկնաբանել է անձամբ գլխավոր խմբագիրը, մեջբերում է NEWSru.com-ը:
Այնուամենայնիվ, ոչ բոլորն են սա հաջողություն համարել: Օգտվողներից շատերը գրել են նաեւ բազմաթիվ հեգնական մեկնաբանություններ: «Հաջողությունն այն է, երբ Կանդելակին հայտնվում է ABC հեռուստաալիքում, այլ ոչ թե...», «Լարի Քինգը տեղաթոխվել է «Անժի» եւ այլն»:




























