Սաուդյան Արաբիայի բնակիչները պահանջել են պատասխանատվության ենթարկել գրողին, ով տղամարդկանց կոչ է արել սեռական ոտնձգություններ գործել կին-գանձապահների նկատմամբ:
Աբդուլլահ մոհամեդ Դավուդը Twitter-ում գրել է, որ այդկերպ պետք է ստիպել կանանց թողնել աշխատանքը: Նրա խոսքով՝ կանանց թույլ տալ զբաղվել նման աշխատանքով, համեմատելի է մարդկանց առեւտրով զբաղվելուն:
Twitter-ի հարյուրավոր օգտատերեր իրենց վրդովմունքն են հայտնել եւ հրաժարվել են հավատալ, որ Դավուդն, իսկապես, կարող է նման տեսակետ ունենալ: Օգտատերերի միայն մի փոքր մասն է հավանություն տվել Դավուդի առաջարկին, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում վերջերս կանանց թույլ ետ տվել աշխատել խանութներում այնպիսի պաշտոններում, որը ենթադրում է շփում այլ մարդկանց հետ, ինչն առաջացրել է կրոնական պահպանողականների զայրույթը:




























