Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին թույն պարունակող նամակ է ուղարկվել: Սպիտակ փոշով ծրարը ուղարկվել էր փոստով: Թունավոր նամակը քաղաքապետին չի հասել, հայտնում է New York Time թերթը:

Նմանատիպ մեկ նամակ էլ ստացել են Վաշինգտոնի «Քաղաքապետներն ընդդեմ ապօրինի զենքի» հասարակական կազմակերպության գրասենյակում, որի ակտիվ մասնակիցն է Բլումբերգը: Մանրամասների քննությամբ զբաղվում է ՀԴԲ-ն, գրում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլին ռիցինով նամակներ էին ուղարկվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, սենատոր Ռոջեր Ուիքերին եւ  Միսիսիպի նահանգի դատավոր Սեդի Հոլանդին: Սկզբնապես այդ գործի կասկածյալն էր  Էվերեթ Դաթչքեն, որի տան խուզարկության ժամանակ թույնի հետքեր էին հայտնաբերվել: