Նախորդ շաբաթ ՀԴԲ-ի գործակալի կողմից սպանված 27-ամյա չեչեն Իբրահիմ Տոդաշեւը զինված չի եղել: Այս մասին The Washington Post թերթը տեղեկացել է ԱՄՆ-ի իրավապահ մարմինների իրազեկ ներկայացուցիչներից:
Հիշեցնենք, որ Բոստոնի ահաբեկիչ Թամերլան Ցարնաեւի ծանոթ Տոդաշեւը մայիսի 22-ին սպանվել էր հարցաքննության ժամանակ: Տոդաշեւի սպանությունից անմիջապես հետո ՀԴԲ-ն հայտնել էր, որ Տոդաշեւը դանակով հարձակվել էր գործակալի վրա եւ փորձել խլել հարցաքննողներից մեկի զենքը: ՀԴԲ-ի ներկայացուցիչն իբր ստիպված էր եղել կրակել` ինքնապաշտպանության նպատակով, վիրավորվել էր, որի հետեւանքով նրան հիվանդանոց էին տեղափոխել:
Լրատվամիջոցներ. ՀԴԲ գործակալն ինքնապաշտպանության նպատակով սպանել է Ցարնաեւի չեչեն ընկերոջը
Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել, որ Տոդաշեւը եռակի սպանության հանցակից է եղել, որի մեջ կասկածվում է նաեւ Թամերլան Ցարնաեւը, եւ որ իբր նա հասցրել էր այդ մասին խոստովանել քննությանը:
Ցարնաեւի ընկերը մահից առաջ հասցրել է խոստովանել եռակի սպանությանն իր մասնակցությունը
Սակայն այժմ Washington Post-ը, վկայակոչելով անանուն աղբյուրին,գրում է, որ երկարաժամյա հարցաքննությունից կորցնելով ինքնատիրապետումը՝ Տոդաշեւը ընդամենը հարձակվել է ՀԴԲ-ի գործակալի վրա` շրջելով իրենց բաժանող սեղանը: Տոդաշեւը ոչ ատրճանակ է ունեցել, ոչ էլ դանակ: Իսկ ՀԴԲ-ի գործակալի վիրավորվելը իրավապահ մարմինների ներկայացուցիչները որակել են որպես թեթեւ վնասվածք, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ում խոշորագույն իսլամիստական իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը կոչ է արել անկախ քննություն անցկացնել` Տոդաշեւի մահվան հանգամանքները պարզելու համար:




























