Քալիֆորնիայում  96 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի ֆանտաստ գրող, «Վիշապների տիրակալների» հեղինակ Ջեք Վենսը: Նա մահացել է իր տանը՝ մայիսի 26-ի երեկոյան:

Վենսը մեծացել է իր պապի Հյուսիսային Քարոլինայում գտնվող ագարակում՝ ծնողների ամուսնալուծությունից հետո: 60 գրքերի ապագա հեղինակը աշխատանքային ուղին սկսել է Հավայան կղզիների նավաշինարաններում:

1963 եւ 1967թթ. գիտաֆանտաստիկ ոլորի «Հյուգո» մրցանակ է ստացել՝  «Վիշապների տիրակալները» եւ «Վերջին պատվարը» ստեղծագործությունների համար: Նա նաեւ գրական այլ մրցանակների դափնեկիր է, 1990թ., օրինակ, World Fantasy Award-ի մրցանակին է արժանացել «Մադուկ» գրքի համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

64 տարեկանում Վենսը ամբողջությամբ կուրացել էր, սակայն շարունակում էր գրքեր գրել համակարգչային հատուկ ծրագրով: