Այսօր` մարտի 1-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է գումարել, որտեղ քննարկել է էներգետիկ համակարգում գործող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագների վերանայման հարցերը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Հանձնաժողովը քննարկելով վերը նշված հարցերը, սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների նոր սակագներ: Ըստ այդմ, սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերջնական սակագները մնացել են անփոփոխ:




























