Մարտի 6-ին Երեւանում կայանալու է ճանաչված ռուսաստանցի ալտահար, դիրիժոր Յուրի Բաշմետի մենահամերգը:
Երաժշտի մենահամերգը՝ հայկական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, կայանալու է ճանաչված կոմպոզիտոր Սոֆիա Գուբայդուլինայի օրերի շրջանակում, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում եւ կամերային երաժշտության տանը:
Բաշմետը կատարելու է Գուբայդուլինայի կողմից հատուկ իր համար գրված կոնցերտը՝ ալտի համար:
Սոֆիա Գուբայդուլինայի օրերը ընթանում են Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:




























