Վենեսուելացի ոստիկանները Կարակասի արվարձաններից մեկում գտել են պահեստ` 2450 տուփ (յուրաքանչյուրում 24 փաթեթ) այդքան դեֆիցիտային զուգարանի թղթով: Պահեստում պահվում էին նաեւ երկրում դեֆիցիտ դարձած մանկական տակդիրների 375 փաթեթներ, եւ մոտ 7 հազար լիտր մրգային հյութ:
Venezolana de Television-ի փոխանցմամբ, գաղտնարանը գտնվել է Անտիմանո արվարձանում: Այժմ ոստիկանությունը պարզում է,թ ե որտեից են բերվել ապրանքները եւ ում համար էին նախատեսված, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ վերջերս Վենեսուելայում իսկական խուճապ է սկսվել զուգարանի թղթի եւ հիգիենայի այլ առարկաների անբավարարության պատճառով: Դրանք արտերկրից գնելու համար պետությունը լրացուցիչ միջոցներ է տրամադրել:
Վենեսուելան սոցիալիզմի ճանապարհին արտերկրից զուգարանի թուղթ է գնելու




























