Ամերիկայի ամենատարեց բնակչուհին` Ջերալին Թելին նշել է իր 114-րդ տարեդարձը: Կինը իր տարեդարձը նշել է  Նովո Երուսաղեմի բապտիստական եկեղեցում, իսկ հավատացյալները նրա համար «Happy Birthday» են երգել:

Ջերալինը մոլորակի երրորդ ամենատարեց մարդն է:  Իր ծննդյան օրվա կապակցությամբ նա  բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, այդ թվում`  նախագահ Բարաք Օբամայից: Նախագահը նրան անվանել է «ականավոր սերնդի մի մասը»: «Այդ սերունդը շարունակում է  իր իմաստնությամբ մեզ ճանապարհ ցույց տալ եւ ոգեշնչում է մեզ»,-նշել է նա: