Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում Կապուտար լեռան վրա գիտնականները մոռացված աշխարհ են գտել. ալպիական անտառի մի հատված, որը մնացել է հնագույն ժամանակներից:
Ինչ-որ ժամանակ Ավստրալիան խոնավ մայրցամաք է եղել` պատված մերձարեւադարձային անտառներով, բայց հետո կլիման դարձել է ավելի չոր, եւ անտառներն էլ հիմնականում վերացել են` տեղը զիջելով անապատներին: Սակայն Կապուտար լեռան վրա հնագույն ֆաունայի մի մասը պահպանվել է` մոտ 17 մլն տարի առաջ հրաբխի ժայթքման պատճառով:
Լեռան վրա հայտնաբերված ամենացնցող նոր տեսակներից մեկը հսկայական վարդագույն կակղամորթն է, որի երկարությունը հասնում է մինեչ 20 սանտիմետրի, հաղորդում է «Sydney Morning Herald»-ը:
Վարդագույն կակղամորթները հանդիպում են միայն այս լեռան վրա, եւ աշխարհում ուրիշ ոչ մի տեղ:




























