Մեծ Բրիտանիայում այսօր` հունիսի 2-ին նշում են Եղիսաբեթ II-ի թագադրման 60-ամյակը:
Նորին Մեծությունը թագադրվել է 1953թ-ին` 27 տարեկանում: Գահակալության սկզբում Եղիսաբեթ II –ը համարվում էր 32 պետությունների ղեկավար, ներկայումս այդ թիվը նվազել է մինչեւ 16-ի: Խնդիրն այն է, որ Համադաշնության շատ երկրներ դարձել են հանրապետություններ: Նշենք, որ այդ 60 տարվա ընթացքում 12 վարչապետ է փոխվել:




























