Չեխիայի բնակչուհին միանգամից հինգ երեխա է ծննդաբերել: 23-ամյա Ալեքսանդրա Կինովան մեկուկես ամիս գտնվում էր կլինիկաներից մեկում` բժիշկների հսկողության տակ:

Ծննդաբերությունը նորմալ է անցել: Մայրն ու երեխաներն իրենց լավ են զգում, գրում է «Ռոսբալտը»:

Ալեքսանդրան ասել է, որ ամենաշատը քույրիկներին ու եղբայրիկներին սպասում է իր երեքամյա որդին, ով արդեն զանգել եւ հարցրել է, թե երբ կարող է խաղալ փոքրիկների հետ: