Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն ուժեղացրել են արքայազն Հարիի պաշտպանությունը` մայիսի 22-ին իսլամական ծայրահեղականների կողմից Լի Ռիգբիի սպանության հետ կապված: Հատուկ ծառայություններին հայտնի է դարձել, որ «Ալ Քաիդայի» կողմնակիցները արքայազնին առեւանգելու ծրագրեր են քննարկում:

Հարին ծայրահեղականների պոտենցիալ թիրախ էր դարձել, քանի որ 2008 եւ 2012 թվականներին մարտական գործողությունների էր մեկնել Աֆղանստան որպես ռազմական ուղղաթիռների օդաչու: Հայրենիք վերադառնալով` նա հայտարարել էր, որ մասնակցել է ռազմական օպերացիաների եւ թալիբների է ոչնչացրել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Հարիին սպառնացել էր սպանել իսլամ ընդունած բրիտանացի Աշրաֆ Իսլամը, ով մինչեւ դավանափոխ լինելը կոչվում էր Մարկ Թաունլի: Նրան ձերբակալել էին մայիսի 23-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: