Հարավաֆրիկյան Հանրապետության ֆինանսների նախարարությունն ստուգում է Լիբիայից ստացվող այն տեղեկությունները, թե գաղտնի կերպով երկիր են տեղափոխվել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի բազմամիլիոն ակտիվները:
Լիբիացի քննիչների խումբը պնդում է, որ Քադաֆիի ընտանիքի խնայողությունների նշանկալի մասը, այդ թվում` ոսկի, զարդեր եւ կանխիկ գումար, տեղափոխվել է ՀԱՀ, հաղորդում է ВВС –ի ռուսական ծառայությունը:Լիբիայի կառավարությունը շարունակում է 2011թ-ին սպանված Քադաֆիի ունեցվածքի որոնումները:




























