Մեծ Բրիտանիայում 7-ամյա աղջնակը, որի երեք վերջույթներն անդամահատել էին մենինգիտի պատճառով, առաջին քայլերն է արել բազմաթիվ վիրահատություններից հետո: Էլլի-Մեյ Մելլորը 73 վիրահատություն եւ երեք անդամահատում է տարել:
Մենինգիտ ախտորոշումը երեխային դրել էին, երբ նա ընդամենը մի քանի ամսական էր: Բժիշկները պնդում էին, թե արյան վարակման պատճառով երեխան երբեք չի կարողանա քայլել: Ավելին, պարզվել էր, թե հիվանդության ծանր ձեւի պատճաով վտանգի տակ է երեխայի կյանքը, գրում է Lifenews-ը:
Առաջին վիրահատությունից միայն վեց տարի անց նա արել է առաջին քայլերը հատուկ սարքի միջոցով, որը գնվել է բարեգործական կազմակերպության կողմից:




























