Սպարտային ինքնաթիռը, որ վարում էր Մոսկվայի բարձր պիլոտաժի բաց առաջնության հաղթող Ալեքսանդր Անդրիենկոն, կործանվել է հունիսի 2-ին, ցուցադրական ելույթի ժամանակ: Օդաչուն զոհվել է:
Ողբերգությունը տեղի է ունեցել Բոլշոե Գրիզլովո օդանավակայանում: Օդաչուն բարդ հնարք էր կատարում ցածր բարձրության վրա, եւ օդանավը բախվել է գետնին:
Օդաչուին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները:
Ալեքսանդր Անդրիենկոի կինն ու երկու դուստրերը եղել են հանդիսականների թվում:




























