Բրիտանացի աշակերտների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն, պարզվել է, որ սննդամթերքի վերաբերյալ ցածր դասարանցիների գիտելիքների պաշարը շատ աղքատ է: Այսպես, յուրաքանչյուր երրորդ դպրոցականը ենթադրում է, որ պանիրը բանջարեղեն է, իսկ յուրաքանչյուր 10-րդը, որ լոլիկն աճում է հողի տակ, գրում է Daily Mail-ը:

Հարցմանը մասնակցած դպրոցականները նաեւ վստահեցրել են, որ ձկնային ձողիկները պատրաստում են հավի մսից:

Հետազոտության տվյալներով պարզվել է նաեւ, որ դպրոցականների մեծ մասը չի նախաճաշում եւ չի օգտագործում ձկնային սնունդ: Ավելին, 10 երեխաներից 9-ը չգիտի, որ ամենօրյա սննդակարգում պետք է լինեն մրգեր ու բանջարեղեն: