Նյու Յորքի ընդհանուր սպասարկման վարչությունը eBay օնլայն-աճուրդի է հանել դիակներ պահելու սառնարանը: Լոտը իրական է, աճուրդը լուրջ բնույթ է կրում, հավաստիացնում են գերատեսչությունից:
Հայտարարության մեջ ասվում է, թե սառնարանն արդեն օգտագործված է, բայց գտնվում է լավ վիճակում: Հայտարարության հեղինակները նշում են, թե այն կարող է ծառայել որպես մասնագիտացված ապրանքների խանութի սառնարան, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Սառնարանը նախատեսված է չորս դիակի համար: Ներկայումս այն գտնվում Մանհեթթընի հոգեբուժական կլինիկայում, եւ գնորդն ինքնուրույն պետք է վերցնի այն: Աճուրդը կավարտվի հունիսի 6-ին: Սառնարանի նախնական արժեքը 1700 դոլար է:




























