Սաուդյան արքայազն Ֆահդ ալ-Սաուդը 15 մլն եվրո է ծախսել՝ Փարիզի «Դիսնեյլենդում» նշելով իր համալսարանական կրթության ավարտը: Ինչպես հաղորդում է «Ֆրանս Փրեսը», միջոցառումը տեւել է 3 օր՝ մայիսի 22-24-ին:

«Միջոցառումը կազմակերպվել է մասնավոր կարգով», եվրոպական «Դիսնեյլենդի» կորպորատիվ բաժնի աշխատակիցների կողմից, նշել են ընկերությունում:

Տոնակատարության ընթացքում արքայազնը սահմանափակել է այցելուների մուտքը որոշ ատրակցիոններ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Սաուդյան արաքայզնի հետ փարիզյան այգում հանգստացել է եւս 60 մարդ՝ նրա ընկերներն ու մտերիմները: