Հրետանային հրավառությունով է նշվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագակալման 60-ամյակը: Հիշեցնենք, որ թագուհին թագակալման հոբելյանը նշել է հունիսի 2-ին, սակայն, ըստ ավանդույթի, եթե տոնական օրերը համընկնում են կիրակի օրվա հետ, հրետանային հրավառությունը կայանում է հաջորդ օրը:
Ձիավոր հրետանու թագավորական էսկադրոնի զինծառայողները 71 ձիերի օգնությամբ Լոնդոնի Գրին-պարկ են տեղափոխել Առաջին աշխարհամարտի ժամանակների վեց թնդանոթներ: Ուղիղ կեսօրին տրվել է համազարկը, իսկ ժամը 13-ին գունդը համազարկ է տվել Թաուերի թնդանոթներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Գլխավոր միջոցառումը կայանալու է հունիսի 4-ին: Դա լինելու է պատարագը Վեսթմինսթերյան աբբայությունում, որին մասնակցելու են թագավորական ընտանիքի անդամները եւ մոտ երկու հազար հյուրեր:
Եղիսաբեթ 2-րդը գահ է բարձրացել 1953թ. մայիսին` 27 տարեկան հասակում:




























