Facebook-ի հիմնադիրնեերից մեկը` միլիարդատեր Շոն Փարքերը, ամուսնացել է: Հունիսի 1-ին տեղի ունեցած շքեղ հարսանիքի կազմակերպման համար նա ծախսել է 10 մլն դոլար, եւ այս գումարը կավելանա 2.5 մլն դոլարի տուգանքով:
Քալիֆորնիայի իշխանությունները չեն գնահատել Բիգ-Սյուր արգելոցում հանդիսավոր արարողության համար Շ. Փարքերի անօրինական կերպով կառուցած շքեղ դեկորացիաները եւ պատժել են նրան:
Իշխանությունները եկել են այն եզրակացության, որ այդպիսի ամուսնական արարողությունը կարող է խանգարել ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակների եւ թռչնատեսակների խաղաղ կյանքին: НТВ-ի տեղեկացմամբ` Շ. Փարքերն արարողությունն անցկացնելու թույլտվություն ստացել է սեփականատիրոջից, այլ ոչ թե նահանգային հանձնաժողովից, որն էլ կարգավորում է ազգային արգելոցներում եւ հարակից տարածքներում վարքագծի կանոնները:


























