Ֆրանսիայի ազգային հետախուզության նախկին ղեկավար, 69-ամյա Իվ Բերտրանին մեռած են գտել իր տանը:

Նրա դին հունիսի 3-ին գտել է տան սպասավորը Փարիզի 8-րդ շրջանում, որտեղ գտնվել է Բերտրանի տունը: Առայժմ հայտնի չէ, թե որն է մահվան պատճառը:

Իվ Բերտրանն իր քաղաքական կարիերան սկսել է 1970թ.: Որոշ ժամանակ նա աշխատել է որպես ոստիկանության կոմիսար, ապա տեղափոխվել հետախուզական վարչություն: 2004թ. նա թոշակի էր անցել: 4 տարի  նա հանրությունից թաքցնում էր կարեւոր փաստաթղթեր բարձրագույն իշխանության ներկայացուցիչների մասին: 2008թ. այդ տեղեկությունները հրապարակվեցին եւ լուրջ դժգոհություն հարուցեցին համաշխարհային քաղաքական հանրության մեջ, գրում է «Ռոսբալտը»:

Բերտրանի նախաձեռնությամբ Նիկոլա Սարկոզիի անձնական կյանքի հետաքննություն էր սկսվել: Բերտրանը նաեւ փաստաթղթեր էր հրապարակել Ժակ Շիրակի մեքենայությունների մասին: