Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ամբողջական սկզբունքներն անհրաժեշտ է համաձայնեցնել հիմա: Այս մասին հունիսի 4-ին Եկատերինբուրգում Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյը:
«Դա լուծելի հակամարտություն է, եւ մենք կհամագործակցենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ գոյություն ունեցող բանակցային մեխանիզմների շրջանակում», - ասել է Ռոմպեյը, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ գագաթաժողովի օրակարգում նաեւ մերձդնեստրյան կարգավորման, Ղարաբաղյան հակամարտության եւ Վրաստանի հարցերն էին:




























