Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծմանն այլընտրանք չկա: Այս մասին հայտարարել է Ռուսաստան-Եվրամիություն պլենար նիստի նախագահող Հերման վան Ռոմպեյը:
«ԵՄ-ն հավատացած է, որ ճգնաժամի քաղաքական լուծմանն այլընտրանք չկա»,- ասել է նա: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ` Վան Ռոմպեյն ընդգծել է, որ Եվրոպայում ողջունում են սիրիական հարցի վերաբերյալ Ժնեւում միջազգային կոնֆերանս անցկացնելու ծրագրերը:
Մամուլի ասուլիսի ժամանակ Վան Ռոմպեյը հայտարարել է, որ ԵՄ-ն ու Ռուսաստանը համարվում են ռազմավարական գործընկերներ եւ կայունության ու անվտանգության հասնելու ուղղությամբ միասին են աշխատում: Նա նշել է, որ գագաթաժողովի ընթացքում քննարկվել են գլոբալ անվտանգությանը եւ Սիրային, Իրանին, Աֆղանստանին ու Հյուսիսային կորեային վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացնում է РБК-ն, նա նաեւ ավելացրել է. «Այս բոլոր հարցերի շուրջ մենք սերտորեն համագործակցելու ենք»:
Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ը ողջունում է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում առկա դրական զարգացումները, որոնք նպաստում են Կովկասում կայունության ամրապնդմանը:

























