Ուկրաինական ազգայնական «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը իշխանություններին սպառնացել է այնպիսի անկարգություններով, որոնք տեղի են ունենում Թուրքիայում: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 4-ին Գերագույն Ռադայում ունեցած ելույթում:

Ազգայնականի դժգոհության համար պատճառ էին դարձել իր իսկ ղեկավարած կուսակցության ակտիվիստների հետապնդումները: Տյագնիբոկի տեղեկություններով, վերջին շաբաթվա ընթացքում ձերբակալվել են «Սվոբոդա»-ի 9 համակիրներ, մի քանիսի տներում ոստիկանները խուզարկություններ են իրականացրել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նա նաեւ հայտնել է ուժային մարմինների կողմից «Կոմերսանտ-Ուկրաինա» թերթի լրագրող Արտյոմ Սկորոպադսկիի դեմ հետապնդման մասին:

«Փորձում են խեղդել դժգոհության բոլոր գործընթացները: Իշխանություններին ուզում եմ ասել` եթե կանգ չառնեք, տեսեք, թե ինչ է կատարվում Թուրքիայում: Նույն ձեզ է սպառնում»,- ասել է նա: