Մեքսիկական պետական Televisa հեռուստաընկերության եթերում արտառոց տեսագրություն է ցուցադրվել: Տեսախցիկի օբյեկտիվում հայտնվել է թռչող օբյեկտ, որը մտել է Պոպոկապետլ հրաբխի խառնարանը:

Հոլովակը նկարվել է մայիսի 30-ին, ժամը 20:38-ին հատուկ տեսախցիկով, որոնք օգտագործվում են հրաբխային գործընթացների ուսումնասիրման համար: Լուսավոր բոլոր օբյեկտները ավելի պայծառ են ստացվում:

UFO Network գլխավոր լուսա- եւ տեսավերլուծաբան Մարկ Դանտոնիոն կարծում է, թե տեսագրությունն իրական է, բայց օբյեկտիվում հայտնվել է սովորական մետեոր, գրում է Huffington Post-ը:

Utro.ru-ն հայտնում է, թե այլմոլորակայինների նավեր Պոպոկապետլի շրջակայքում նկատում են ոչ առաջին անգամ: Անցած տարվա հոկտեմբերին հրաբխի շուրջ խոշոր ՉԹՕ են նկատել` 200մ տրամագծով: