Մալդիվներում քրեական դատարանը 15 օրով երկարաձգել է հայազգի Արթուր եղբայրների կողմից Մալդիվներում գրանցված ընկերության երրորդ գործընկերը: Ինչպես հաղորդում է «Haveeru Online»-ը, 28-ամյա Ահմեդ Վիշալը ձերբակալվել է կիրակի երեկոյան այն բնակարանում, որտեղ թաքնվում էր:
Հայերի մյուս երկու գործընկերները, Ֆրանսիայի քաղաքացի Գոդազեն Սարգսյանը եւ Մալդիվներից Ահմեդ Նիշանն ավելի վաղ էին հանձնվել:
Հայազգի եղբայների ներկայությունը Մալդիվներում, որոնք Քենիայում մեղադրավում էին գլոբալ խարդախությունների եւ այլ հանցագործությունների մեջ, մտահոգությամբ էր ընդունվել:
Կառավարությունը հայտարարել էր, որ Արթուրները հեռացել են Մալդիվներից վիզային ժամկետները լրանալուն պես: Այսպես կոչված Մարգարյան եւ Սարգսյան եղբայրներն անցած տարի հոկտեմբերին Մալդիվներում գրանցել էին «Artur Brothers World Connections» ընկերությունը:
Միգրացիոն ծառայությունը պնդել էր, որ եղբայրներից մեկը`Արթուր Սարգսյանը Մալդիվական կղզիները լքել էր մարտի 31-ին, սակայն վստահ չէ, որ մյուս եղբայրը եւս հեռացել էր:


























