Բոսթոնյան ահաբեկիչ Ջոհար Ցարնաեւը հայտնել  մորը, որ ինչ-որ մեկը իր համար հաշիվ է բացել ամերիկյան բանկում եւ այդ հաշվին գումար փոխանցել:

Ինչպես հաղորդում է ամերիկյան ABC News հեռուստաալիքը, նախորդ շաբաթ մոր հետ հեռախոսային խոսակցության ժամանակ Ջոհար Ցարնաեւը նրան հայտնել է, որ հազար դոլար է փոխանցվել իր հաշվին, որը բացել է իրեն անհայտ մեկը: Իր հերթին, Ցարնաեւի մայրն ասել է, որ իրենց ընտանիքը Մախաչկալայում 8 հազար դոլար է ստացել մասնավոր անձանցից, որոնք ցանկացել են օգնել: Հեռուստաալիքը չի հստակեցրել, թե ով կարող էր ֆինանսապես օգնել Ցարնաեւին եւ նրա ընտանիքին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

ԱՄՆ իշխանությունները Ջոհար եւ Թամերլան եղբայրներին համարում են ապրիլի 15-ին Բոսթոնի ահաբեկչության կատարողները, երբ զոհվել էր 3 մարդ եւ վիրավորվել ավելի քան 200-ը: Թամերլան Ցարնաեւը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Ջոհարը, կալանավորվել է եւ սպասում է իր դատին: