Հունիսի 4-ին Նյու Յորքից ոչ հեռու գտնվող ամերիկյան Նայակ քաղաքի քոլեջում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել: Ըստ տեղի լրատվամիջոցների` տուժել է յոթ մարդ:
Ականատեսների խոսքով` պայթյունն այնքան ուժգին է եղել, որ փշրվել են ապակիները եւ պոկվել դռները: Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցները, հայտնում է «Ռոսբալտը»:
Տուժածների թիվը մեծ չէ, քանի որ դասերի ավարտից հետո շենքում աշակերտներ չկային, հաղորդում է rbc-ն: Տուժածները քոլեջի աշխատակիցներ են: Ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում:
Նայակի քոլեջը մասնավոր կրոնական հաստատություն է, որտեղ սովորում է երեք հազար սան: Նայակը գտնվում է Նյու Յորքից 30 կմ դեպի հյուսիս:


























